Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա
րաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ վետո է դնելու օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա:
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:
«Ես վետո կսահմանեմ», - ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահը հավելել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին հեռացնում է ԵՄ-ին անդամակցելուց: