շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է

Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է

Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին Վրաստան է ներկրվել 8,4 մլն կիլովատտ.ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 93 %-ով պակաս է՝ գրում է Aliq.ge-ն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկրված էլեկտրաէներգիայի 98 %-ը՝ 8,27 մլն կվտ, Վրաստանը ստացել է Ռուսաստանի Դաշնությունից։ Էլեկտրաէներգիայի մնացած մասը՝ 2 %-ը, Վրաստան է ներմուծվել Ադրբեջանից։

Ընդհանուր առմամբ, այս տարի ներմուծման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը՝ 1,06 մլրդ կվտ: Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 506 միլիոն կվտ ժամ, իսկ Թուրքիայից՝ 161 միլիոն կվտ ժամ:

  • Կիսվել: