ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրացական կողմը Երևանի և Բաքվի խնդրանքով բացել է օդային տարածքը ռուս խաղաղապահների համար

Վրացական կողմը Երևանի և Բաքվի խնդրանքով բացել է օդային տարածքը ռուս խաղաղապահների համար

Վրացական կողմը Երևանի և Բաքվի խնդրանքով բացառություն է արել և թույլատրել է իր օդային տարածքն օգտագործել սահմանափակ ժամանակով ռուսական ինքնաթիռների համար, որոնք իրենց զորամիավորման մասը Լեռնային Ղարաբաղ են տեղափոխում որպես խաղաղապահ առաքելություն: Այդ մասին «Ռիա Նովոստիին հայտնել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմի խնդրանքի հիման վրա, որպես բացառություն, ռուս խաղաղապահների զորախմբի մի մասը նախապես պայմանվորված, սահմանված և սահմանափակ ժամկետով կտեղափոխվի առճակատման գոտի Վրաստանի օդային տարածքով», - ասել է Աբաշիձեն:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

  • Կիսվել: