շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաց-ամերիկյան հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. «Վրացական երազանքի» ներկայացուցիչ

Վրաց-ամերիկյան հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. «Վրացական երազանքի» ներկայացուցիչ

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, գրում է akhaltskha.net-ը:

Կոբախիձեն արձագանքել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2021 թվականի պաշտպանության բյուջեի նախագծի վերաբերյալ Սենատի հետ համաձայնեցված տեքստի ընդունմանը:

Ըստ նրա, վրաց-ամերիկյան հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են, և հաստատված արձանագրությունը դրա ևս մեկ դրսևորում է:

«Մենք անընդհատ զգում ենք նրանց աջակցությունը, և սա 30 տարվա պատմություն ունի մեր երկրի անկախության վերականգնման հռչակումից ի վեր: Սա վկայում է այսօր վրաց-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչը հաճախ նշում են բարձրաստիճան պաշտոնյաները: Հիշու՞մ եք դեսպանի և պետքարտուղարի հայտարարությունները: Վրաց-ամերիկյան հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են,և հաստատված արձանագրությունը դրա ևս մեկ դրսևորում է», – հայտարարել է Կոբախիձեն:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Սենատի հետ համաձայնեցված տեքստը 2021 թվականի պաշտպանության բյուջեի վերաբերյալ, որը նույնպես խոսում է Վրաստանին սատարելու մասին:

 

  • Կիսվել: