կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Վոլոդյա, ի՞նչ ես անում». Պուտինը խոսել է Զելենսկու հետ իր զրույցի մասին

«Վոլոդյա, ի՞նչ ես անում». Պուտինը խոսել է Զելենսկու հետ իր զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ զրույցում առաջին անգամ խոսել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ անձնական զրույցի մասին, գրում է Lenta-ն։

Ռուս առաջնորդը պատմել է, որ բանակցությունների ընթացքում ինքը քաղաքական գործչին հարցրել է, թե ինչու է նա աջակցում նեոնացիստներին, չնայած որ իր պապը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է նացիստական ​​Գերմանիայի դեմ։ Ռուսաստանի ղեկավարը հրաժարվել է հնչեցնել Զելենսկու պատասխանը՝ դա համարելով ոչ կոռեկտ։

«Ասում եմ՝ Վոլոդյա, ի՞նչ ես անում։ Ինչո՞ւ եք այսօր Ուկրաինայում աջակցում նեոնացիստներին, մինչդեռ ձեր պապը պայքարում էր ֆաշիզմի դեմ։ Նա առաջնագծում զինվոր էր»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հավելել է, որ Զելենսկին, գալով իշխանության, գիտակցել է երկու բան։ Նախ, որ նեոնացիստներն ու ազգայնականներն ագրեսիվ են, ուստի ավելի լավ է նրանց հետ չվիճել։ Երկրորդ, որ արեւմտյան երկրներն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կաջակցեն բոլորին, ովքեր դեմ են Ռուսաստանի Դաշնությանը։

Հարցազրույցի ժամանակ ՌԴ առաջնորդն ասել է, որ Զելենսկին իշխանության է եկել Ուկրաինային խաղաղության տանելու ակնկալիքով, սակայն հասկացել է, որ ավելի լավ է չվիճել նեոնացիստների և ազգայնականների հետ։

«Դա շահավետ է և անվտանգ: Այդպիսով, նա համապատասխան դիրքորոշում որդեգրեց՝ չնայած իր ժողովրդին խոստացել էր վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։ Նա խաբեց իր ընտրողներին»,- հավելել է Պուտինը։

Ռուս առաջնորդին զարմացրել է հրեական արմատներ ունեցող Զելենսկու կողմից նեոնացիստների աջակցությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: