Վոլգոգրադի օդանավակայանում վերացվել են թռիչքների սահմանափակումները
Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են, հայտնել է «Ռոսավիացիա»–ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
«Օդանավերի ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են: Սահմանափակումների ժամանակահատվածում երկու ինքնաթիռ «մեկնել» է այլընտրանքային օդանավակայան»,-ասել է նա:
Կորենյակոն հավելել է, որ Վոլգոգրադի օդանավակայանում օգոստոսի 14-ից սահմանափակումներ էին մտցվել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։


