շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիրջինիայի բնակիչը երկգլխանի կրիա է հայտնաբերել (տեսանյութ)

Վիրջինիայի բնակիչը երկգլխանի կրիա է հայտնաբերել (տեսանյութ)

Ամերիկյան Վիրջինիա նահանգի բնակիչը գտել է եզակի երկգլխանի կրիա և այն փոխանցել նահանգի՝ Կենդանի բնության թանգարանի ակվարիումին, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ թանգարանն այժմ փակ է կորոնավիրուսի պատճառով, բայց ցանկացողները կարող են տեսնել երկգլխանի փոքրիկ կրիային տեսահեռարձակման միջոցով:

Հերետիկոլոգ Թրևիս Լոնգը պատմել է, որ մեծ հույսեր չկան, թե կրիան կարող է մեծանալ: Նույնիսկ հակառակ անասնաբույժների խնամքին՝ կենդանին առողջության հետ կապված խնդիրներ ունի: Որոշ խնդիրներ կարող են ի հայտ գալ այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ կլինի: Օրինակ՝ խոսքը չզարգացած ներքին օրգանների մասին է:

Հաղորդվում է, որ տարբեր գլուխները պատասխանատու են մարմնի տարբեր հատվածների համար, ուստի անգամ սովորական վարքը կարող է կենդանու համար վտանգավոր լինել: Եթե գլուխները չկարողանան գործել միասին, ապա նույնիսկ ամենասովորական բանը՝ լողալը, կարող է վտանգավոր լինել կրիայի համար:

Ըստ Daily Mail-ի՝ ակվարիումի աշխատակիցներն անում են ամեն ինչ՝ կենդանուն լիարժեք ապրելու առավելագույն հնարավորությունները տալու համար:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: