Վերջապես հնարավորություն է ստեղծվում քննարկել Ուկրաինայում խաղաղության հարցը. Իտալիայի վարչապետ
Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը հնարավորություն է բացել քննարկելու Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին:
«Վերջապես հնարավորություն է ստեղծվում քննարկել Ուկրաինայում խաղաղությունը։ Իտալիան աշխատանքի իր մասը կատարում է իր արևմտյան դաշնակիցների հետ միասին»-նշել է նա:


