Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը հատել է 4,300-ը
Հունիսի 24-ին տեղի ունեցած իրարահաջորդ երկրաշարժերի հետևանքով, որոնք հողին են հավասարեցրել Լա Գուայրա ափամերձ նահանգի ամբողջական շրջաններ, զոհվել է առնվազն 4,333 մարդ, վիրավորվել՝ 16,740-ը, հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ 7,5 մագնիտուդով երկրաշարժը, որն ամենաուժեղն էր Վենեսուելայում վերջին ավելի քան մեկ դարվա ընթացքում, տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով ցնցումից 39 վայրկյան անց՝ փլուզելով ամբողջական բազմահարկ բնակելի շենքեր։
Թեև փրկարարական խմբերը դադարեցրել են ողջ մնացածների որոնումները, ընտանիքի անդամները շարունակում են խուզարկել փլատակները՝ իրենց հարազատներին գտնելու և նրանց արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպելու հույսով։



