չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024

Վենեսուելայի ժողովուրդը հրաժարվում է կաթոլիցիզմից. Մադուրո

«Ցանկանում եմ հայտնել Ձեզ, սիրելի Ֆրանցիսկ պապ, այն մասին, որ Վենեսուելայի ժողովուրդը հրաժարվում է կաթոլիցիզմից: Բնակչության մոտ 40 տոկոսն իրեն հայտարարել է ավետարանական քրիստոնյա, իսկ մինչ այդ 3 տոկոսն էր: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Ըստ նրա՝ վերջին տարիներին այդ երևույթը պայմանավորված է կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների քաղաքական ակտիվությամբ, որոնք «փաստացի վենեսուելական եպիսկոպոսական համաժողովն օգտագործում են որպես քաղաքական կուսակցություն»:

Մադուրոն հիշեցրել է, թե ինչպես 2019-ի սեպտեմբերին Լարա նահանգում, որտեղ հավաքվում է մոտ 4 միլիոն մարդ, Սբ. Աստվածածնի ծննդյան տոնը վերջին 2 օրերին նշանավորվեց ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասնակցությամբ, ինչը, Մադուրոյի խոսքով զանգվածային դժգոհություններ է առաջացրել:

  • Կիսվել: