կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Վաշինգտոնը Թուրքիայի միջնորդությամբ ռուս-ուկրաինական շփումներում առաջխաղացում չի ակնկալում

Վաշինգտոնը Թուրքիայի միջնորդությամբ ռուս-ուկրաինական շփումներում առաջխաղացում չի ակնկալում

ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Ուկրաինայում հակամարտությանը՝ համոզմունք է հայտնել դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։

«Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում առկա որոշ տարաձայնություններին՝ կողմերը միակարծիք են, որ կառույցը չի դառնա այս հակամարտության կողմ: Ջո Բայդենն էլ չի փոխել իր դիրքորոշումը. մենք ամերիկյան զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է Սմիթը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այս փուլում Թուրքիայի միջնորդությամբ անցկացվող ռուս-ուկրաինական շփումներում դիվանագիտական առաջխաղացում չի ակնկալում, քանի որ Մոսկվան, պաշտոնյայի համոզմամբ, պատրաստ չէ դիվանագիտական լուրջ աշխատանքներ տանել՝ հակամարտությունը կարգավորելու համար։

  • Կիսվել: