չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վալերի Գերասիմովը՝ ռազմական հատուկ օպերացիայի գոտում զորքերի խմբավորման հրամանատար

Վալերի Գերասիմովը՝ ռազմական հատուկ օպերացիայի գոտում զորքերի խմբավորման հրամանատար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի հատուկ ռազմական գործողության ղեկավար կազմում նոր նշանակումներ է կատարել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Նշվում է, որ նրա տեղակալներն են օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Քիմը։

  • Կիսվել: