Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի. Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ամփոփել է գարուն-ամառ ռազմական գործողությունների արդյունքները և ներկայացրել զորքերի առաջիկա խնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Գերասիմովը, մասնավորապես, նշել է, որ Լուգանսկի մարզի 99,7 տոկոսը և Դոնեցկի մարզի շուրջ 79 տոկոսը գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ Զապորոժիեի 74 տոկոսը և Խերսոնի 76 տոկոսը ևս վերահսկվում է Ռուսաստանի կողմից։
Ըստ Գերասիմովի՝ ռուսական զորքերը շարունակել են առաջ շարժվել Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Մարտից ի վեր՝ վերահսկողության տակ է անցել ավելի քան 3,5 հազար քառ. կմ տարածք և 149 բնակավայր։ Նա հավելել է, որ գարուն-ամառ ժամանակահատվածում հարվածներ են հասցվել 76 ռազմական օբյեկտների։
Բացի դրանից՝ Սումիի և Խարկովի մարզերում ռուսական կողմը շարունակում է իրականացնել անվտանգության գոտու ստեղծման գործընթաց։ Մի շարք ուղղություններով ռուսական զորքերը բարելավել են դիրքերը և վերահսկողության տակ վերցրել նոր բնակավայրեր։
Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի։


