երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Վագներ» ՄՌԿ-ի նախկին մարտիկները ստեղծել են «Կամերտոն» ջոկատը եւ պատրաստվում են առաջադրանքներին

«Վագներ» ՄՌԿ-ի նախկին մարտիկները ստեղծել են «Կամերտոն» ջոկատը եւ պատրաստվում են առաջադրանքներին

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՄՌԿ) նախկին մարտիկները ստեղծել են «Կամերտոն» ջոկատը «Ահմատ» հատուկ նշանակության ջոկատի կազմում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ջոկատի հրամանատարի տեղակալը (ազդականչը՝ «011») նշել է, որ մարտիկներն այժմ մարզվում են հատուկ ռազմական գործողության գոտու զորադաշտում։

«Ազդականչը՝ Բրյուս» ստորաբաժանման հրամանատարը RT-ին տեղեկացրել է, որ փորձարկվում են գրոհային գործողություններ հրետանու, ականանանետերի, հետեւակի մարտական մեքենաների եւ FPV-դրոնների օգտագործմամբ։ «Դա մեր աշխատանքն է՝ անկախ այն բանից, թե ում կազմում ենք այն կատարում՝ «Վագների՞»,  ՊՆ-ի, թե՞ «Ռոսգվարդաիայի»։ Մենք պայմանագիր ունենք Հայրենիքի հետ, եւ մենք այն կատարում ենք, ինչպես միշտ»,- ընդգծել է նա։

Հոկտեմբերի վերջին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեղեկացրել  էր, որ «Ահմատ» հատուկ նշանակության ջոկատը համալրել են ավելի քան 170 նախկին «վագներականներ»։ Նա վստահություն է հայտնել, որ ՄՌԿ-ի այլ նախկին ներկայացուցիչներ եւս կհետեւեն նրանց օրինակին եւ կմտնեն «Ահմատ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: