Վաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների ու Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի առավոտյան, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առավոտյան», — ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե հինգշաբթի օրը երբ է կայանալու Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների հանդիպումը։
Չորեքշաբթի օրը Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Բանակցություններից հետո Քուշները հայտարարել է, որ ինքն ու Ուիթքոֆը կմեկնեն Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի ղեկավարի հետ։



