կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ։

Ինչպես հայտնել է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ALADI-ում Հայաստանի դիտորդի կարգավիճակի ընձեռած հնարավորությունները՝ լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման և խորացման համատեքստում:

  • Կիսվել: