ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինայում մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին վերատեղակայման որոշումը մտահոգիչ է. Զախարովա

Ուկրաինայում մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին վերատեղակայման որոշումը մտահոգիչ է. Զախարովա

Ուկրաինայում մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին վերատեղակայելու որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այդ որոշումները չեն կարող մեզ մոտ լուրջ մտահոգություն չառաջացնել։ Առաքելությանը նպատակադրված ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող միլիտարիստական փսիխոզի մեջ և օգտագործում որպես հնարավոր սադրանքի գործիք։ Հորդորում ենք ԵԱՀԿ ղեկավարությանը վճռականորեն կանխել առաքելությունը շահարկելու փորձերն ու թույլ չտալ կազմակերպությանը ներքաշել իր շուրջ ծավալվող կեղտոտ քաղաքական խաղերի մեջ՛՛:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, ըստ ռուսական կողմի, ՛՛արհեստականորեն հրահրվող լարվածության պայմաններում առաքելության մոնիթորինգային գործունեությունը` դրա մանդատին համապատասխան, պահանջված է ինչպես երբևէ՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի համատեքստում ԱՄՆ վարչակազմը մտադիր է հետ կանչել ԵԱՀԿ առաքելության իր դիտորդներին։

 

  • Կիսվել: