Ուկրաինայում արտակարգ դրություն կմտցվի. Ռադան պաշտպանել է ԱԱՊԽ-ի որոշումը
Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտպանել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը՝ ամբողջ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններից բացի, տեղեկացնում է УНИАН-ը։
Նշվում է, որ որոշմանը կողմ է քվեարկել 335 ժողովրդական պատգամավոր։
Ըստ ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի՝ տարբեր մարզերում արտակարգ դրության հետ կապված սահմանափակումները կարող են տարբեր լինել։
Ըստ Ուկրաիայի օրենսդրության՝ արտակարգ դրությունը սահմանվում է 30 օրով, սակայն անհրաժեշտության դեպքում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն կարող է երկարաձգել:



