Մարզպետը հայտնել է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրին Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածի հետևանքով զոհերի մասին
Ուկրաինական զինուժը կասետային զինամթերքով և ականապատման հեռահար համակարգերով հարված են հասցրել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինացի ահաբեկիչները գնդակոծել են Ալյոշկին։Այսպահինհայտնի է երեք խաղաղ բնակչի մահվան մասին։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Քաղաքացիական բնակչության համար վտանգը դեռ պահպանվում է. քաղաքը պատված է չպայթած զինամթերքով»։
Բացի դրանից՝ Սալդոնբնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից, պատսպարվել ապաստարաններում: Նրա խոսքով՝ ձեռնարկվում են ականազերծման միջոցառումներ։