հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ռուսական զինտեխնիկայի շարասյուն են ոչնչացրել (տեսանյութ)

Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ռուսական զինտեխնիկայի շարասյուն են ոչնչացրել (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է 93-րդ մոտոհրաձգային բրիգադը ոչնչացրել հակառակորդի տեխնիկայի շարասյունը։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Տեսանյութում զինվորն ասում է, որ շարասյունում եղել է 7 միավոր զինտեխնիկա, որոնցից չորսը ոչնչացվել են, իսկ մնացած՝ երեք միավորը, ընկել են փոսը։

Զինվորականները հայտնում են նաև, որ ռուս զինծառայողները ողջ են մնացել, նրանք փախել են, սակայն նրանց բռնել են տեղի բնակիչները։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: