Ուկրաինայի մի շարք շրջաններում պայթյուններ են որոտացել
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում պայթյունների ձայներ են լսվում։ Պայթյունների մասին տեղեկություններ են ստացվել Կիևից, Կրամատորսկից, Օդեսայից, Խարկովից, Բերդյանսկից և Բորիսպոլի օդանավակայանից։
«Փետրվարի 24-ի վաղ առավոտյան՝ 5:00-ից հետո (Երևանի ժամանակով 07։00-ից հետո) մի շարք քաղաքներում, այդ թվում Կիևում, պայթյուններ են լսվել։ Հաղորդվում է Կրամատորսկում առնվազն 4 պայթյունի, Օդեսայում, Խարկովում, Բերդյանսկում հզոր պայթյունի, Դոնբասում հզոր գնդակոծությունների մեկնարկի մասին»,-հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։
Հաղորդվում է նաև Բորիսպոլի օդանավակայանի շրջանում պայթյունների և հրաձգության մասին։