շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի Խերսոնի մարզում հանրաքվե կանցկացվի ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով

Ուկրաինայի Խերսոնի մարզում հանրաքվե կանցկացվի ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով

Խերսոնում հանրաքվե կանցկացվի՝ երկրամասը Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Խերսոնի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Իհարկե, դա կլինի պլեբիսցիտ, դա կլինի ժողովրդի կամքը»,- ասել է նա՝ հավելելով, որ դրան կհաջորդեն ընտրությունները:

Ավելի վաղ Խերսոնի շրջանի իշխանությունները հայտարարել էին երկրամասի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու ցանկության մասին։

  • Կիսվել: