շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի արտգործնախարարը կամ Հայաստանում նրա դեսպան հայրը կարող են պաշտոնանկ արվել շահերի բախման պատճառով

Ուկրաինայի արտգործնախարարը կամ Հայաստանում նրա դեսպան հայրը կարող են պաշտոնանկ արվել շահերի բախման պատճառով

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կամ նրա հայրը ՝ Իվանը Կուլեբան, ով Հայաստանում դեսպան է, կարող են հեռացվել աշխատանքից՝ շահերի բախման պատճառով ։ Այս մասին «Եվրոպական պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է հենց ինքը արտգործ նախարար Դմիտրի Կուլեբան։

Հշեցնենք, որ նախարարի հայրը դեկտեմբերին նշանակվել է Հայաստանում դեսպան։

Մինչ այդ նա Ղազախստանում Ուկրաինայի դեսպանն էր։ Դմիտրի Կուլեբան նշել է, որ կա շահերի բախում, որը կարող է բերել կամ իր, կամ հոր հրաժարականին։

«Կասեն, որ հաջորդ քայլով պետք է հորս պաշտոնանկ անելու մասին հրաման ներկայացնել կամ աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, կխոսենք հորս հետ։ Եթե նա պնդի, որ չի ուզում ազատվել աշխատանքից, ես դիմում կներկայացնեմ։ Եթե ոչ, ես նրան հետ կկանչեմ», - ասել է Դմիտրի Կուլեբան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: