ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինայի արևելքում ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը

Ուկրաինայի արևելքում ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը

Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ուրբաթ առավոտյան գրում է, որ ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սեւերոդոնեցկը։

«Ցավոք, մենք ստիպված կլինենք դուրս բերել մեր զինվորականներին Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է մնալ ջարդված դիրքերում, զոհերի թիվն աճում է»,- նշել է Գայդայը։

Ըստ Գայդայի՝ Սեւերոդոնեցկում, որը ռուսները ամեն օր ռմբակոծում են արդեն չորս ամիս, շենքերի 90%-ը ավերվել կամ վնասվել է։

Բացի այդ, Գայդայը հայտնել է, որ ռուսները գրավել են Նիկոլաևկա գյուղը՝ Լիսիչանսկի հարավ-արևմուտքում՝ Բախմուտ-Լիսիչանսկ ճանապարհի մոտ։

Ռուսական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ մարտերն արդեն հասել Լիսիչանսկ քաղաքի ծայրամաս։ Գայդայի խոսքով, դիվերսին խմբերը ներթափանցել են քաղաք, սակայն դուրս են մղվել։

  • Կիսվել: