հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ուկրաինան Թուրքիայից պահանջել է փակել Դարդանելի նեղուցը

Ուկրաինան Թուրքիայից պահանջել է փակել Դարդանելի նեղուցը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել է, որ Կիևը պահանջում է փակել Դարդանելի նեղուցը։

«Այժմ կարևոր է, թե ինչ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ահա դիմում եմ թուրքական վարչակազմին՝ խնդրում եմ, օգնե՛ք Ուկրաինային։ Մենք պահանջում ենք Դարդանելի նեղուցի փակում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի պատժամիջոցներ սահմանվեն ռուսական կողմի դեմ։ Մենք պահանջում ենք այստեղ գտնվող ռուսական ակտիվների կալանում։ Աջակցությունը, որը կցուցաբերվի մեզ պաշտպանական զենքի տրամադրման միջոցով, նույնպես կարևոր է»,-նրա խոսքերն է մեջբերում Yeni Şafak պարբերականը։

  • Կիսվել: