ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռումինիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է բանակցի Ռուսաստանի հետ։ Նա եվրոպացիներին կոչ է արել մասնակցել այդ բանակցություններին՝ որպես անվտանգության երաշխավորներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մակրոնը հիշեցրել է, որ Եվրամիությունը, Ուկրաինան և Ռուսաստանը «գտնվում են նույն մայրցամաքում»։

«Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, մենք ուզում ենք, որ կրակը մի օր դադարի, և քննարկումը վերսկսվի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք․ այն կար երեկ, կա այսօր, կլինի և վաղը »,- ասել է Մակրոնը։
 

  • Կիսվել: