Ուկրաինան Ռուսաստանին էներգետիկ զինադադար է առաջարկել. Զելենսկի
Ուկրաինան Ռուսաստանին հնարավոր էներգետիկ զինադադարի առաջարկ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ուկրաինական «24-րդ ալիք» պորտալը։
Նա նշել է, որ Կիևը հայելային կպատասխանի էներգետիկ ոլորտի հարվածների դադարեցմանը. «Եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր առաջարկն արդեն փոխանցվել է ռուսական կողմին ամերիկացիների միջոցով»։
Տեսանյութը՝ այստեղ:



