ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինան պահանջել է, որ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն. Ղարիբաշվիլի

Ուկրաինան պահանջել է, որ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն. Ղարիբաշվիլի

Ուկրաինան պահանջել է, որ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն։ Վրաստանի խորհրդարանում այս հայտարարությունն արել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ և Եվրոպա կատարած այցերի ժամանակ համապատասխան պահանջով հանդես է եկել Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:

Ղարիբաշվիլին հիասթափված է, որ Եվրոպան թեկնածուների ընտրության ժամանակ հաշվի է առնում ոչ թե ժողովրդավարության ոլորտում երկրի ձեռքբերումները, այլ Ռուսաստանի հետ հակամարտության առկայությունը:

«Ես եվրոպացի գործընկերներից լսել եմ, որ նրանք ձգտում են ւ ձեռքբերումների վրա հիմնված որոշում կայացնել, ինչը, ցավոք, մենք չտեսանք։ Ինձ անձամբ ասել են, որ իրենք Ուկրաինայի հակամարտությունն են հաշվի առնում որպես գլխավոր գործոն»,-ասել է Ղարիբաշվիլին։ Նրա խոսքովեթե «Ասոցացված եռյակից» որևէ մեկն արժանի էր կարգավիճակի, ապա դա Վրաստանն է:

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ իրենց երկիրը Մոլդովային և Ուկրաինային գերազանցում է բոլոր միջազգային վարկանիշներում, այդ թվում ՝ արդարադատության, բյուջեի թափանցիկության, տնտեսության ազատության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի առումով:

«Էմոցիոնալ առումով այդ որոշումը հիասթափեցնող է։ Եվ ես հասկանում եմ, որ այն բոլոր մարդիկ, որոնք հավատում էին եվրոպական հեռանկարին, հիասթափված են։ Բայց մենք բոլորս պետք է հանգիստ լինենք։ Մենք պետք է սպասենք վերջնական որոշմանը»,-ասել է նա։

Ղարիբաշվիլին նշել է կառավարության նպատակն է այնպես անել, որ առաջիկա տարիներին Վրաստանը հայտնվի գլոբալ վարկանիշների առաջատարների հնգյակում:

Եվրահանձնաժողովն անցած շաբաթ հավանություն էր տվել, որ Ուկրաինան ու Մոլդովան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանան, իսկ Վրաստանին խորհուրդ էր տվել առայժմ կատարել պայմանները: Երկրի ընդդիմությունը դա իշխանությունների ձախողումն է համարում, իսկ կառավարությունը հայտարարել է, որ Վրաստանին «եվրոպական հեռանկար» տրամադրելու ԵՀ առաջարկն արդեն իսկ հաջողություն է թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին: Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում կընդունվի Եվրամիության գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 23-24-ը: Թեկնածուի կարգավիճակ կտրվի այն դեպքում, եթե «կողմ» հանդես գան Եվրամիության անդամ բոլոր երկրները։ 

  • Կիսվել: