շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինան հայտարարել է ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ չունենալու մասին

Ուկրաինան հայտարարել է ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ չունենալու մասին

Ուկրաինան կապ չունի «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակման հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

«Եկեք շտկենք: Ուկրաինան միանշանակ կապ չունի այս իրադարձությունների հետ»,-նշել է նա:

Պոդոլյակը շեշտել է, որ Ուկրաինան պատերազմում երբեք ահաբեկչական մեթոդներ չի կիրառել։ Նա նաև հիշեցրել է արևմտյան դեսպանատների զգուշացումը Ռուսաստանում ծրագրվող հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ, ինչպես նաև՝ մեկ երբակալված:

  • Կիսվել: