կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական համագործակցության մասին փաստաթուղթը, որը հիմք է դնում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական փոխգործակցության և ներդրումների համար: Այդ մասին տեղեկացնում է Delo.ua-ն՝ հղում անելով նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հաղորդագրություններին:

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է կիսել հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներին հակազդելու իր փորձը, մասնավորապես՝ Ռուսաստանի հարվածներին դիմակայելու փորձի ֆոնին: Այս համատեքստում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի և Ծոցի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները, ինչպես նաև արտաքին դերակատարների ազդեցությունը հակամարտությունների սրման վրա:

Առանձին անդրադարձ է կատարվել վառելիքի շուկաներում տիրող իրավիճակին և երկրների միջև էներգետիկ համագործակցության հեռանկարներին։ Զելենսկու խոսքով՝ պայմանավորվածությունները կարող են փոխշահավետ բնույթ կրել և ուժեղացնել Ուկրաինայի՝ որպես անվտանգության գործընկերոջ միջազգային դերը:

  • Կիսվել: