Ուկրաինան առաջարկում է ընթանալ խաղաղության ճանապարհով. Զելենսկի
Ուկրաինան չի ընտրել պատերազմի ճանապարհը և առաջարկում է ընթանալ խաղաղության ուղիով: Այս մասին Կիևում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՛՛Українська правда՛՛-ն:
Զելենսկին, մասնավորապես, ասել է. ՛՛Ոչ ոք չի կարող համոզել կամ ստիպել մեզ՝ Ուկրաինայի ժողովրդին, հրաժարվել մեր անկախությունից, ազատությունից և ինքնիշխանությունից։ Այդուհանդերձ, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի կառավարությունը հենց դրան է փորձում հասնել՛՛: