կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է. աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ․ Չավուշօղլու

Թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է. աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունը այդ երկիրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։ 

Չավուշօղլուն շեշտել է, որ այդ նպատակի իրականացման համար իրենք Ղազախստանին կաջակցեն թե՛ Թուրքիայի և թե՛ թյուրքական պետությունների կազմակերպության մակարդակով: 

Ըստ թուրք նախարարի՝ այդ կազմակերպության անդամ երկրների խնդիրները Թուրքիան ընդունում է որպես իր սեփականը:

«Մյուս անդամ երկրների, այսինքն թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են: Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն: 

  • Կիսվել: