շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Twitter-ը մտադիր է դատի տալ Իլոն Մասկին

Twitter-ը մտադիր է դատի տալ Իլոն Մասկին

Twitter ընկերությունը, որը տնօրինում է համանուն սոցցանցը, մտադիր է դատի տալ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ հասնելու նրա կողմից ընկերության ձեռքբերման գործարքի իրագործման: Այս մասին հայտնել է Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը:

Մասկը խզել է Twitter-ը 44 մլրդ դոլարով գնելու վերաբերյալ համաձայնագիրը: Նշվում է, որ ընկերությունը չի կատարել մի շարք պարտավորություններ, որոնք նախատեսված էին համաձայնագրով, այդ թվում՝ չի տրամադրել լիարժեք տեղեկություն, որը կարող էր ցույց տալ կեղծ օգտահաշիվների մասնաբաժինը: Դրանք օգտագործվում են գովազդի նպատակով զանգվածային տարածումների համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարքի պայմաններով, համաձայնագրի խզման դեպքում, ձեռնարկատերը պետք է ընկերությանը վճարի մոտ 1 մլրդ դոլար փոխհատուցում:

  • Կիսվել: