շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքմենստանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը

Թուրքմենստանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը

Թուրքմենստանում մեկնարկել է մարտի 12-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը` գրում է РИА Новости-ն:

Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավը ներառում է մի քանի փուլ՝ թեկնածուների առաջադրում, գրանցում, հանդիպումներ ընտրողների հետ։

Անցյալ ուրբաթ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի վերին պալատի նիստում հայտարարեց, որ ժամանակն է ճանապարհ տալ երիտասարդներին։ Նա ընդգծել է, որ երկու տարի առաջ հասել է Մուհամմմեդ մարգարեի տարիքին՝ 63 տարեկան, և այժմ կայացրել է «դժվար որոշում»։

Ընտրություններին մասնակցել ցանկացող թեկնածուները դեռ հայտնի չեն։

Թուրքմենստանում 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած ընտրություններում Բերդիմուհամեդովի օգտին քվեարկել էր ընտրողների 97,28%-ը։ Ընտրություններին մասնակցել էր ևս ութ թեկնածու, որոնցից յուրաքանչյուրը ստացել էր ձայների 1%-ից քիչ կամ մի փոքր ավելի։ Հերթական նախագահական ընտրությունները Թուրքմենստանում նախատեսված էին 2024 թվականին։

  • Կիսվել: