ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում ջրհեղեղներ են․ բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ

Թուրքիայում ջրհեղեղներ են․ բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ

Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հեղեղումների հետևանքով բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ: Իրենց կյանքը փրկելու համար բնակիչները ստիպված են եղել պարանների միջոցով բարձրանալ վերևի հարկեր։

Հարևան շենքերի բնակիչներն այդ տեսարանները կարահանել և տեղադրել են համացանցում:

  • Կիսվել: