հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պուտինը Թուրքիա չի գնալու․ Պեսկովը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը

Պուտինը Թուրքիա չի գնալու․ Պեսկովը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է կայանալ Անկարայում ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և թուրք գործընկերների բանակցություններից հետո։ Երեքշաբթի նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական Star թերթը։

Աղբյուրը հիշեցրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Ռուսաստանի առաջնորդին հրավիրել էր Թուրքիա:

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ առաջիկա շաբաթներին Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները չեն տարվում։

«Ես նման տեղեկություն չունեմ, որքան գիտեմ, Պուտինի այցն Անկարա առաջիկա օրերին չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Ճշտող հարցին ի պատասխան՝ նա հավելել է, որ այցն «առաջիկա շաբաթներին էլ» չի նախատեսվում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: