շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով գիտաշխատող է ձերբակալվել

Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով գիտաշխատող է ձերբակալվել

Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։  Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար, գրում է ermenihaber.am-ը: 

Եփրատի համալսարանի ռեկտորատի տարածած հաղորդագրությունում նշվել է, որ Քութումը սոցիալական մեդիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» է անում, այդ իսկ պատճառով նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) Էլազըղի նահանգային ղեկավարը Twitter-ում լուսանկար է հրապարկել՝ ցույց տալով, որ առավոտյան Քութումի աշխատասենյակի դռան վրա Թուրքիայի դրոշն են կախել։

Ձերբակալումից առաջ թուրքական «Gazete Duvar»-ի հետ զրույցում գիտաշխատողը հասցրել է ասել միայն, որ մահվան սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստանում։

 

  • Կիսվել: