Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ. Մուստաֆա Շենթոփ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կհամապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Խորհրդարանն ունի դրա համար համապատասխան բոլոր լիազորությունները՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական տեսանկյունից՛՛:
Շենթոփը տեսակետ է հայտնել, որ եթե կան կամք և անկեղծ ցանկություն, երկրի մայր օրենքում փոփոխությունները կարող են իրականացվել: