ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները

Մայիսի 18-ին ԱՄՆ-ում սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Աայս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Չավուշօղլուի պաշտոնական այցն ԱՄՆ՝ «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» շրջանակում նախարարների մակարդակով առաջին հանդիպումն իրականացնելու համար է։ Քննարկվելու են Ուկրաինայում իրավիճակը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը, ԱՄՆ-ից Թուրքիայի F-16 կործանիչների նոր խմբաքանակ գնելու, հին ինքնաթիռներն արդիականացնելու և այլ հարցեր։
 
Նախատեսվում է նաև, որ քննարկվելու են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը։

  • Կիսվել: