երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև տարածաշրջանային վերջին իրադարձությունները:

Բացի այդ՝ Ֆիդանն ու Գուտերեշը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Կիպրոսի հարցը և Սև ծովում նավագնացության անվտանգությունը:

  • Կիսվել: