ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիան Թրամփի նամակը չի մոռանա. Էրդողան

Թուրքիան Թրամփի նամակը չի մոռանա. Էրդողան

Թուրքիան չի կարող մոռանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ նամակը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին  CNBC-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան կպատասխանի նամակին, երբ ժամանակը գա: «Նախագահ Թրամփի նամակը չի համապատասխանում քաղաքական եւ դիվանագիտական քաղաքավարության կանոններին: Իհարկե, մենք դա չենք մոռանա: Սխալ կլիներ այդ մասին մոռանալը»,- ասել է Էրդողանը:

 Հիշեցնենց, որ նամակով Թրամփն Էրդողանին առաջարկում էր զերծ մնալ քրդերի դեմ ռազմական գործողություններից, հետո նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Թրամփն էրդողանին հորդորել էր «հիմար չգտնվել» ու «լավ տղա չխաղալ»: Ըստ BBC-ի թուրքական ծառայության` Էրդողանը Թրամփի այս նամակը կարդալուց հետո աղբամանն էր նետել:

 

  • Կիսվել: