հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի՝ Իրանին պատկանող մասերը

Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի՝ Իրանին պատկանող մասերը

Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի՝ Իրանին պատկանող մասերը։ Այս մասին ասել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Ջավանբահթը, տեղեկացրել է Mehr-ը։

Ջավանբահթը, որը գլխավորում էր Իրանի պատվիրակությունը իրանա-թուրքական համագործակցության կոմիտեի երկրորդ նիստում, ասել է, որ Անկարան հավաստիացրել է Իրանին, որ ամբարտակի կառուցումը Արաքս գետի վրա որեւէ սահմանափակում չի ստեղծի Իրանի ջրային ռեսուրսների համար։

Նրա խոսքով՝ թուրք պաշտոնյաները ընդգծել են, որ այդ ամբարտակները հիմնականում նախատեսված են էլեկտրաէներգիայի արտադրման համար, եւ Իրանը կարող է օգտագործել գետի իր բաժինը երաշտի ժամանակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: