ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա

Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա

Թուրքական բանակը հրթիռներից կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է քրդական ANHA լրատվական գործակալությունը, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքական բանակը և նրանց կողմից վերահսկվող վարձկանները հինգշաբթի երեկոյան արկեր և հրթիռներ են արձակել Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Տասնյակ արկեր են պայթել այդ բնակավայրերում»,– գրում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ սիրիական բանակը, ի պատասխան, գնդակոծել է զինյալների դիրքերը Ազազ քաղաքի շրջանում՝ Քաֆերխաշի բնակավայրերում։

 

  • Կիսվել: