շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիան ԻՊ ահաբեկիչներին արտաքսում է իրենց երկրներ, այդ թվում` 29 հոգու Ադրբեջան

Թուրքիան ԻՊ ահաբեկիչներին արտաքսում է իրենց երկրներ, այդ թվում` 29 հոգու Ադրբեջան

Թուրքիան հստակեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արտասահմանցի անդամների թիվը, որոնք արտաքսվելու են իրենց երկրներ: Այս մասին գրում է Minval.az-ը:

Արտաքսվողների ցուցակում են նաև Ադրբեջանի 29 քաղաքացիներ: Ծրագրվում է ԻՊ-ի արտասահմանցի անդամներին արտաքսել իրենց երկրներ մինչև այս ամսվա վերջ:  

Իրենց երկրներ կարտաքսվեն ԻՊ-ի ևս 930 անդամներ, որոնցից 99-ը Ռուսաստանի քաղաքացի է, 17-ը՝ Գերմանիայի, 4-ը՝ Ուկրաինայի, 3-ը՝ Հոլանդիայի, 2-ը՝ Ֆրանսիայի և բազմաթիվ այլ երկրների քաղաքացիներ:

  • Կիսվել: