ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան հիշում է բոլոր երկրների դիրքորոշումները՝ հայտնված սիրիական օպերացիայի շուրջ. Մուստաֆա Շենթոփ

Թուրքիան հիշում է բոլոր երկրների դիրքորոշումները՝ հայտնված սիրիական օպերացիայի շուրջ. Մուստաֆա Շենթոփ

«Թուրքիան հիշում է բոլոր երկրների դիրքորոշումները, որոնք հայտնել են «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի վերաբերյալ, ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, տեղեկացնում է Hurriyet-ը: Մեկնաբանելով Անկարայի և Վաշինգտոնի միջև համաձայնությունը՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ՝ նա նշել է, որ ողջ աշխարհն ականատես եղավ Թուրքիայի դիվանագիտական ու ռազմական ուժին:

Նշենք, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել են, որ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում՝ մինչև քուրդ զինյալները դուրս կգան այնտեղից:

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

  • Կիսվել: