երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին չճանաչելու մասին

Թուրքիան հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին չճանաչելու մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու 10-րդ տարվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնում է թուրքական Milliyet-ը:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։

Հայտարարության մեջ նշվել է, թե Ռուսաստանի քայլերը միջազգային իրավունքի խախտում են, եւ 10 տարի առաջ մարտի 16-ին Ղրիմի միացման հարցով տեղի ունեցած հանրաքվեն անօրինական է։

  • Կիսվել: