շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան Ղրղզստանի համար ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլեւ եղբայրական երկիր. Ժապարով

Թուրքիան Ղրղզստանի համար ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլեւ եղբայրական երկիր. Ժապարով

Թուրքիան Ղրղզստանի համար ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլեւ եղբայրական երկիր։ Այս մասին Թուըրքիայի Առեւտրային պալատների եւ Ապրանքային բորսաների միության նախագահ Մուստաֆա Ռիֆաթ Հիսարջիկլիօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Նա նշել է, որ կողմերը շարունակում են միջպետական հարաբերությունների լավագույն ավանդույթներով առաջ շարժվել, որոնց հիմքերը դրվել են երեսուն տարի առաջ։ 

Ժապարովը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով կզարգանա: Նա նաեւ նշել է, որ մտադիր է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ:

  • Կիսվել: