շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիան եւ ԱՄԷ-ն պայմանավորվել են համագործակցել անօդաչուների եւ հրթիռների արտադրության ոլորտում

Թուրքիան եւ ԱՄԷ-ն պայմանավորվել են համագործակցել անօդաչուների եւ հրթիռների արտադրության ոլորտում

Թուրքիան եւ ԱՄԷ-ն, որոնք վերջին ժամանակներս տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում, բանակցում են խոշոր պաշտպանական նախագծերի վերաբերյալ։

Երկրները տարաձայնություններ ունեն մի շարք աշխարհաքաղաքական հարցերում։ Օրինակ,  2017թ. Կատարի դիվանագիտական ճգնաժամի ժամանակ, երբ ԱՄԷ-ն որոշեց խզել քաղաքական եւ տնտեսական կապերը Պարսից ծոցի երկրի հետ, Թուրքիան նախընտրեց աջակցել Դոհային։

Սակայն անցած տարի նրանք կենտրոնացել են երկկողմ կապերի ամրապնդման վրա համաձայնագրերի, մասնավորապես՝ պաշտպանական եւ տեխնոլոգիական ոլորտներում, կնքման միջոցով։ Հոկտեմբերին էմիրաթներին պատկանող Edge Group ընկերության նախագահն այցելել է Թուրքիա, որպեզի հանդիպի հիմնական շահագրգիռ կողմերի հետ։

«Վերջին տարիներին թուրքական շուկան հսկայական աշխատանք է կատարել»,- Defense News-ին ասել է Edge-ի տնօրենների խորհրդի նախագահ Ֆեյսալ Ալ Բանին։

Ընկերությունը համագործակցելու եւ ոչ թե մրցակցելու նպատակ ունի՝ համատեղ մշակումների ուսումնասիրման համար, որոնց արդյունքում կստեղծվեն անօդաչուներ, հրթիռներ եւ ենթահամակարգեր։

 Որպես օրինակ նա նշել է ԱՄԷ-ի կողմից թուրքական Bayraktar TB2 անօդաչուների գնումը՝ ստույգ թվաքանակը չնշելով։

«Մենք բանակցում ենք նաեւ, օրինակ, Baykar-ի հետ»,- ասել է Ալ Բանին։

Գործարքը կարող է նման լինել այն գործարքին, որը Edge-ը կնքել է General Atomics Aeronautical Systems-ի հետ, որը նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ համաձայն է ինտեգրվել Edge-ի արտադրած գերճշգրիտ զինամթեքների եւ MQ-9B SkyGuardian անօդաչուի արտադրությանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: