ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում․Էրդողան

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում․Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում չի փոխվի, և  որպեսզի այդ երկրները միանան դաշինքին, պետք է քայլեր ձեռնարկվեն՝ վերացնելու թուրքական կողմի մտահոգությունները։

Նրա խոսքով՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է «հստակ, կոնկրետ եւ վճռական քայլեր ձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են վերացնել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։

Հաղորդվում է, որ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի համար տասը պայման է դրել, որոնց համաձայն նրանք կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն «աջակել ահաբեկչությանը», առաջին հերթին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն։

  • Կիսվել: