հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից. Էրդողան

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից. Էրդողան

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, դա ռազմավարական հարց Է: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը:

 

«Մենք կապեր ունենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի եւ Ուկրաինայի): Ռուսաստանի հետ մենք ունենք «Ակկույու» ատոմային Էլեկտրակայանի նախագիծը: Դա մեզ համար շատ լուրջ աղբյուր Է: Մենք Ռուսաստանից ստանում ենք մեր կողմից սպառվող գազի 50 տոկոսը:

Դա մեզ համար ռազմավարական հարց Է, ռազմավարական հարաբերություններ: Մենք չենք կարող հրաժարվել դրանցից»,-Էրդողանն ասել Է երիտասարդների հետ զրույցում, նրա ելույթը հրապարակվել Է նրա Tweitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հարաբերություններում: Ես մտադրություն չունեմ խզելու հարաբերությունները ո՛չ պարոն Պուտինի, ո՛չ էլ Զելենսկու հետ»,- ասել է Էրդողանը Անկարայում թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը մտադիր է «շարունակել հեռախոսային դիվանագիտություն վարել Պուտինի և Զելենսկու հետ» Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: